Նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Մարատ Ստեփանյանի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: