ԼԳԲՏ-համայնքի մշակույթին և պատմությանը նվիրված աշխարհում ամենամեծ թանգարանը 2021 թվականին կբացվի Լոնդոնում:
Հաստատության հայեցակարգին հավանություն է տվել քաղաքապետ Սադիկ Խանը: Որպես նախաձեռնող հանդես է եկել Ջոզեֆ Գալյանոն, ով արդեն զբաղվում է իր նախագծի համար հովանավորներ փնտրելով:

Գալիանոն հայտարարել է, որ թանգարանի ստեղծման պատճառը գեյերի պատմությունը մոռացության չտալն է: XX դարի երկրորդ կեսին իրենց իրավունքների համար պայքարած մարդիկ արդեն ծերանում են և նրանց պատմությունները մոռացվում են,- նշել է նա:
Հաստատությունը կստանա «Գեյ-Բրիտանիա: Ազգային ԼԳԲՏ+թանգարան» անվանումը:









































