Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Վստահեցնում եմ, որ այլևս երբեք-երբեք չեն կրկնվելու սումգայիթները. Մանվել Գրիգորյան

Ճիշտ 30 տարի առաջ փետրվարի վերջին օրերին սովետական Ադրբեջանի իշխանությունները հայերի ցեղասպանություն իրականացրին Սումգայիթում: Դա Ադրբեջանի արձագանքն էր արցախահայության օրինական պահանջատիրությանը: Սումգայիթյան սպանդը, որ իրականացվեց 1896-1918 թվականների հայկական ջարդերի օրինակով, հենց դրանց ուղղակի շարունակումն էր: Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր:

Սումգայիթին հետևեցին հայերի սպանություններ և տեղահանություններ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ապա՝ հանկարծահաս լայնամասշտաբ պատերազմ:

Հայությունը, սակայն, հավերժ է և ունի չարին դիմակայելու անկոտրուն կամք: Հայ ազգը կարողացավ համախմբվել, երկրապահ զավակների ուժերի մեկտեղմամբ բանակ ստեղծել և արհավիրքի դեմն առնել: Մենք պաշտպանեցինք, ազատագրեցինք մեր տարածքներն ու մեզ պատերազմ պարտադրած ազերիներին հրադադար պարտադրեցինք:

Ոսոխը, սակայն, նենգ է և արյունարբու: Ոսոխը, մոռացած 1994-ի դասերը, հանկարծակի հարձակման անցավ 2016-ի ապրիլին: Հայատյաց թշնամին, հուժկու հակահարված ստանալով, դարձյալ սսկվեց, բայց ամեն մի առիթ օգտագործում է դավադիր հարված հասցնելու համար: Դիվերսիոն թափանցման բոլոր փորձերը կանխվում են մեր հերոս զավակների ջանքերով, սակայն, ցավալի կորուստներ ենք ունենում:

Ներողություն խնդրելով զոհերի հարազատներից՝ հավաստիացնում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Արցախյան պատերազմի բոլոր մասնակից երկրապահների, պատանի, երիտասարդ երկրապահների անունից, որ ամեն ինչ անելու ենք Հայաստան պետության, հայկական Արցախ պետության անվտանգության, ինքնիշխանության, հզորացման համար, վստահեցնում եմ, որ այլևս երբեք-երբեք չեն կրկնվելու սումգայիթները: Հայն այլևս ինքնապաշտպանության ունակ, ամեն տեսակի զավթիչներին պատասխան հասցնելու պատրաստ հզոր գործոն է: Հայաստանի Հանրապետությունը, հայկական Արցախ պետությունն այլևս անշրջելի իրողություն են:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում