Չինաստանի Չունցին քաղաքում դեռահասը միզել է վերելակում, ինչը դարձել է կարճ միացման պատճառ։ Վերելակը փակվել է ու կանգ առել։ Կադրերը նկարահանել է տեսահսկման խցիկը։
Երբ վերելակի դռները փակվել են, նա մեզի շիթն ուղղել է կոճակների վահանակի վրա՝ մանրամասներով թրջելով այն վերից վար։
https://www.youtube.com/watch?v=oJIHRbTO5M8
Երբ լույսերը հանգել են, նա փորձել է սեղմել «Դիսպետչերի կանչ» և «Դռների բացում» կոճակները, սակայն դրանք չեն աշխատել։ Խուլիգանը ստիպված է եղել մթության մեջ սպասել փրկության։
Նա փորձել է դեպքի վայրից հեռանալ անպատիժ, սակայն տեսահսկման խցիկի կադրերը հանդիսացել են ապացույց առ այն, որ խոտանի պատճառը նրա արարքն է եղել։ Տղայի ծնողները չեն հավատացել, որ իրենց որդին կարող էր նման բան անել։ Տղային ընտանիքից փոխհատուցում են պահանջում։












































