Նեղ ջինսը ցանկացած նորաձև կնոջ զգեստապահարանի անբաժան մասն է կազմում, սակայն բոլոր նրանք, ովքեր այն կրում են, պետք է զգուշացվեն, թե ինչ վտանգ է դա իր մեջ կրում։

Բալթիմորի բժշկական կենտրոնի բժիշկ Կարեն Բոյլը հանդես է եկել ամերիկյան մամուլում, զգուշացնելով, որ նեղ ջինս կրելը կարող է հանգեցնել նյարդի վնասման։ Բժշկի խոսքերով՝ իրեն հաճախ են դիմում հիվանդները, ովքեր տառապում են իշիասից, ինչը նրանց դեպքում մոդայիկ հագուստով տարվելու արդյունքն է։

Խանգարումը այնպիսի ախտանիշներ է առաջ բերում, ինչպիսիք են ծակոցները, թմրումը և ոտքերի վերևի մասում ցավերը։

Կարեն Բոյլը պատմել է ABC News-ին. «Այս խանգարումը առաջ է գալիս այն ժամանակ, երբ կոնքի արտաքին մասի նյարդերից մեկը սեղմվում է»։ Նա զգուշացրել է, որ ցավն արհամարհելու և նեղ ջինսեր կրելը շարունակելու դեպքում նյարդի լուրջ բորբոքում կարող է սկսվել։








































