ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր վերջինս ևս հանդես եկավ հայտարարությամբ: «Տպավորություն է ստեղծվում, որ եթե որևէ հարցին մեղադրողը դեմ է, պետք է իր միայն կարծիքն ընդունվի»,-մատնացույց անելով այս գործով մեղադրող-դատախազ Արամ Արամյանին՝ ասաց նա:
Բաբայանը դիմեց վերաքննիչ բողոքը լսող երեք դատավորներին. «Օրենք չեմ խախտել, հետեւեք արդար փաստերին, նոր վճիռ կայացրեք»:










































