Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Նավից՝ պարահանդես

Ինչու էր Սերժ Սարգսյանն այդքան երկար շրջում Ղարաբաղում: Մի պահ նույնիսկ թվաց, որ նա չի պատրաստվում վերադառնալ Հայաստան կամ էլ ձգձգում է, որպեսզի վերադառնա օդանավով՝ վերջապես իրականացնելով Ստեփանակերտ թռչելու իր խոստումը, իհարկե՝ հակառակ երթուղով:

Սերժ Սարգսյանը մի քանի օր շարունակ կամուֆլյաժով շրջեց ամբողջ Ղարաբաղով՝ իր կողքին ունենալով Զորի Բալայանի նման մի թալիսման: Թե ինչից էր պաշտպանվում այդ թալիսմանով Սերժ Սարգսյանը՝ դժվար է ասել. պաշտպանվելու շատ տեղեր կան:

Մի կողմից՝ Արևմուտքն է ակտիվացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր ջանքերը ու առաջիկայում կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում, մյուս կողմից՝ Ռուսաստանն է այդ ջանքերին հակազդում, և, բնականաբար, մեծ է վտանգը, որ կամ Հայաստանի վրա ճնշումներ կլինեն, կամ էլ Ռուսաստանը արևմտյան նախաձեռնություններին կփորձի հակազդել Ադրբեջանի և Թուրքիայի հետ ինչ-որ համաձայնություններով, առավել ևս, որ թուրք-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպմանը մի քանի օրից Մոսկվայում կհաջորդի ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպում: Իսկ մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանին կարծես ներքին իրավիճակն է կրկին սկսել ճնշել՝ բողոքի ցույցի են ելել ծրագրավորողները, որոնք պահանջում են կուտակային կենսաթոշակային ռեֆորմի հետաձգում և դրա պարտադիր բնույթի վերանայում:

Իսկ ներքին ճնշումներից Սերժ Սարգսյանը սովորաբար պաշտպանվելու մի տեղ ունի՝ Ռուսաստանը, որը պաշտպանությունը հենց այնպես չի իրականացնում, այսինքն՝ բարեգործական հիմունքներով:

Եվ այսքանով հանդերձ՝ լիովին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հետ գալու ցանկություն չէր ունենա և կփորձեր ինչքան հնարավոր է՝ երկար մնալ, եթե չլիներ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը: Հարսանիքն էլ ցրվելու համար պակաս նպաստավոր տեղ չէ, առավել ևս, որ Ղարաբաղից վերջիվերջո մի գեղեցիկ օր ստիպված կլիներ այսպես, թե այնպես՝ վերադառնալ: Էդ դեպքում ինչո՞ւ բաց թողնել հարսանիքը, առավել ևս, որ դա կարող է ավելի լուրջ քայլ դիտվել Սերժ Սարգսյանի կողմից, քան Ղարաբաղ կատարած այցելությունը և կամուֆլյաժային «դիվանագիտությունը»:

Խնդիրն այն է, որ եթե նա բաց թողներ իշխանական հերթական հարսանիքը, բոլորը սկսելու էին մտածել, որ ուրեմն Սերժ Սարգսյանը անհանգիստ է կամ մտահոգ, ուրեմն մի բան այն չէ, որ շեֆը չի եկել հարսանիքի: Այնպես որ՝ հարսանիք չգալը կարող էր շատ ավելի լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ Սերժ Սարգսյանի և նաև՝ Հայաստանի համար, քան Ղարաբաղ կատարած այցելությունը: Հարսանիքի չգալով՝ այդ այցելությունը կարող էր ջուրն ընկնել, որովհետև կզարմանային ոչ միայն ՀՀԿ-ական կուսակիցները և կկասկածեին, որ Սարգսյանի գործերը լավ չեն, այլև կզարմանային նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Վերջին հաշվով՝ դժբախտաբար, ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև միգուցե, առավել ևս, միջազգային քաղաքական սուբյեկտները շատ լավ գիտեն հայկական իշխանությունների բնույթը և հիանալի պատկերացնում են, որ այդ բնույթի համաձայն՝ հարսանիքներն ավելի կարևոր և լուրջ երևույթներ են, քան զորավարժությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում