Սփրեդը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայի առաջատար երկրներում համարվում է առողջ սննդակարգի անբաժանելի մասնիկը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս սեփական առողջության մասին հոգացող մարդկանց ճաշացանկում օգատգործել բուսական յուղերով հագեցված այս ապրանքատեսակը, քանի որ այն ունի մի շարք առավելություններ.
Սփրեդը ունի հավասարակշռված բաղադրություն, այն պարունակում է ինչպես կաթնայուղ, այնպես էլ բարձրակարգ բուսական յուղեր,
Սփրեդները հագեցված են A, D, E վիտամիններով,
Պարունակում են նաև որոշակի քանակությամբ կաթնայուղ, որը նույնպես անհրաժեշտ է օրգանիզմի համար, այն նպաստում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը,
Սփրեդը պարունակում է չհագեցված ճաշպաթթուներ, որոնց օգատգործումը խորհուրդ է տալիս «Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը»,
Բուսական յուղերի առկայությունը նվազեցնում է սփրեդում խոլեստերինի առկայությունը, սակայն չի վերացնում այն, քանի որ խոլեստերինի քիչ քանակությունը անհրաժեշտ է օրգանիզմին՝ անոթների պատերը կառուցելու համար,
Սփրեդը դիետիկ է և ունի օրգանիզմի համար պրոֆիլակտիկ նշանակություն:
Բացի առողջության համար կարևոր այս հատկություններից, սփրեդն ունի նաև մի շարք այլ ֆունկցիոնալ առավելություններ.
Սփրեդը կարագի պես ունի կաթի բուրմունք, նույն համը, ինչպես որ կարագը:
Սփրեդը հեշտ է քսվում հացին (այստեղից էլ նրա անունը՝ spread, անգլ.՝ տարածել, քսել):
Հեշտ է հալվում թավայի մեջ ,և ավելի համով է ստացվում կերակուրը:
Հարմար է տաք ուտեստների՝ ապուրների, խավարտների, տապակաների և բուտերբրոտների համար: Լավ է համադրվում նաև ձկնկիթի հետ:
Բուսական յուղերի օգատգործման շնորհիվ այն նաև շատ ավելի մատչելի է:
Հայաստանի Հանրապետությունում նախնական շրջանում սփրեդի մասին բացասական կարծիք էր ձևավորվել, ինչը պայմանավորված էր, ոչ թե այս սննդամթերքի հատկանիշներով, այլ տնտեսվարողների ոչ բարեխիղճ պահվածքով: Վերջիններս սերուցքային կարագի անվան տակ իրականացրել էին սփրեդի վաճառք, մինչդեռ սփրեդը ավելի մատչելի գին ունի: Ներկայումս այդ թյուրիմացությունը վերացված է և սպառողները հնարավություն ունեն կատարելու սեփական ընտրությունը:
ՀՀ-ում գոյություն ունի մի ընկերություն, որն արդեն շուրջ 15 տարի է ինչ շուկայում ներկայանում է իր սփրեդներով, որոնց վրա բարեխղճորեն նշվում է և՛ սփրեդ բառը, և՛ դրա բաղադրությունը: Դա «Էլնոր» ընկերությունն է, որն իր սերուցքային կարագով և սփրեդների լայն տեսականիով հայտնի է հայ սպառողին և վայելում է վերջինիս վստահությունը, այս մասին է վկայում նաև ընկերության կողմից «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» մրացանակբաշխության ժամանակ մրցանակի արժանանալը, որը կազմակերպվել էր «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:







































