Այս գիշեր Հունաստանի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներով նավ է շրջվել: Դեպքը տեղի է ունեցել Հոնիական ծովում՝ հունական Լևկադա կղզու մոտ: Զոհվել է 8 մարդ, փրկվել 15-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախնական տվյալներով՝ ներգաղթյալներն անձամբ են հունական ոստիկանությանը հայտնել ողբերգության մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներն ափին հայտնաբերել են 15 էմիգրանտի և զոհվածների 8 դիեր: Նավը հայտնաբերվել է ափին մոտ:
Փրկված ներգաղթյալները հայտնել են, որ նավում այլ մարդիկ էլ են եղել: Այժմ ընթանում են անհետ կորածների որոնման աշխատանքներ:









































