Մեքսիկացի Խուան Պեդրո Ֆրանկոն նիհարել է մոտ 453 կիլոգրամով։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

33-ամյա տղամարդը աղեստամոքսային տրակտի մի քանի վիրահատություն է տարել և վարժությունների խիստ ռեժիմ է պահպանում։

2017 թվականին Ֆրանկոն, որպես աշխարհի ամենածանր մարդ, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն ժամանակ նա 590 կիլոգրամ էր։ Մեկ տարի առաջ մեքսիկացին որոշեց պայքարել իր քաշի դեմ։

Ֆրանկոն արդյունքում հույս ուներ նիհարել և ինքնուրույն վեր կենալ բազմոցից։

2017 թվականի նոյեմբերին վիրաբույժները նրա ստամոքսը կրկնակի փոքրացրեցին։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Մեքսիկան առաջատարն է համարվում ճարպակալությամբ տառապող պատանիների թվով։









































