«Ոսկե գնդակ»-ի եզրափակիչ փուլին մասնակցող ֆուտբոլիստների անունները որոշող քվեարկության վերջին օրը «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայրը` Մատիաս Մեսսին որոշել է կատակել: Իսկ կատակը հասցեագրված է «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ողջույն բոլորին: Ձեզ մի փոքրիկ լուսանկար ներկայացնեմ: Հուսով եմ` այն դուր կգա ձեզ»,- գրել է Մատիասը Twitter-ի իր էջում:
Լուսանկարում պատկերված էին տիտղոսներն ու անհատական մրցանակները, որոնց արժանացել են Մեսսին և Ռոնալդուն վերջին տարիների ընթացքում:







































