Գերմանիայի ազգային թիմի դեմ ընկերական հանդիպման նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին նշել է, որ իր թիմը հիանալի մարզավիճակում է:
«Կարող եմ ասել, որ Իտալիայի հավաքականը գերազանց մարզավիճակում է` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական: Վստահ եմ, որ վաղը դիտարժան հանդիպում կանցկացնենք: Գերմանիայի ընտրանու դեմ բաց ֆուտբոլ կցուցադրենք:
Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա ասեմ, որ նա շատ կենտրոնացած է: Քննադատությունների «հեղեղը» ուղղեց նրան: Բալոտելիի նման հարձակվողից խուսափում է ցանկացած պաշտպանություն»,- Tmw-ն մեջբերում է Պրանդելիի խոսքերը:








































