Թեհրանի միջուկային ծրագրի հարցով Իրանի և միջազգային «վեցյակի» միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ նոյեմբերի 21-22-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր քարտուղար Մայքլ Մանի հաղորդագրությունը:
Բանակցությունների նոր փուլն ի սկզբանե նշանակվել էր նոյեմբերի 20-ին, հետաձգման պատճառի մասին չի հաղորդվում:
Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում՝ նոյեմբերի 7-9-ին, որի ընթացքում Իսլամական Հանրապետության և «վեցյակի» միջև ձեռք չի բերվել համաձայնագիր: Բանակցությունների ավարտից հետո տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ խորհրդակցությունների ձախողման պատճառը «վեցյակ»-ում միասնականության բացակայությունն էր: Մասնավորապես ասվում էր, որ Ֆրանսիան անսպասելիորեն ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին այս շաբաթ հայտարարել է, որ «վեցյակի» երկրները միասնական են Իրանի հանդեպ մոտեցումներում:








































