Մոսկվայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են կահույքի գործարանի սեփականատիրոջը, ով կապված է երկրի, այսպես կոչված, քրեական հեղինակությունների հետ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ հաղորդագրությունը, նրա մոտ հայտնաբերվել են «Կալաշնիկով» ավտոմատ, փամփուշտ և հերոին: Իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել նրա գրասենյակում:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածը, ով ծնունդով Ադրբեջանից է, «օրենքով գող» Օնիկի և Վալերա Թբիլիսկու բարեկամներից է և քրեական կապեր ունի Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) «ընտանիքի հետ»: Նշվում է, որ ձերբակալվածն ավելի ուշ ազատ է արձակվել ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ամենաազդեցիկ «օրենքով գող» համարվող Ասլան Ուսոյանը սպանվել է 2013թ. հունվարի 16-ին՝ Մոսկվայում:










































