Իսպանիայի դատախազությունը հիմքեր չի գտել՝ կոռուպցիայի գործով քրեական հետապնդման ենթարկելու երկրի թագավոր Խուան Կարլոս 1-ինի կրտսեր դստերը՝ դոնյա Քրիստինային: Այս մասին հաղորդում է El Pais թերթը:
Մայիսին Պալմա-դե-Մալյորկա քաղաքի դատարանը դատախազի միջնորդությամբ թագավորի դստեր վրայից ժամանակավորապես հանել էր կասկածյալի կարգավիճակը: Այդ ժամանակ դատախազը հայտարարել էր, որ դատախազությանը ժամանակ է անհրաժեշտ՝ լրացուցիչ հետաքննության և դոնյա Քրիստինայի՝ կոռուպցիոն գործունեությանը հնարավոր մասնակցության ապացույցների համար:











































