Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը, ով մեկ տարի կարճ սանրվածքով էր, վերջապես երկարեցրել է մազերը և հիմա ոճային փորձարկումներ է իրականացնում: Նոյեմբերի 13-ին Թերոնը Lone Survivor-ի ֆիլմին նվիրված երեկույթին նոր սանրվածքով է եղել:
Հարկ է նշել, որ այդ սանրվածքը շատ լավ է ընդգծել դերասանուհու դիմագծերը:
Այս տարի հոլիվուդյան գեղեցկուհիներից շատերն են նախապատվությունը տալիս կարճ սանրվածքին: Վերջերս իրենց շքեղ մազերից հրաժարվել են երգչուհիներ Ռիհաննան, Բեյոնսեն և դերասանուհի Պամելա Անդերսոնը:










































