Մինչ Եվրախորհրդարանի դիտորդները հույս են հայտնում, որ Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, եվրոպական բանկերն արդեն կայացրել են իրենց որոշումը` նրանք լքում են ուկրաինական շուկան:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, այս մասին հայտարարել է «Ուկրաինա. ներդրումային կապիտալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գոնտարևը՝ Ադամ Սմիթի անվան ինստիտուտի ամենամյա համաժողովի` Ուկրաինական բանկային ֆորումի շրջանակներում, որն անցկացվում է Կիևում :
Եվրոպական բանկերի հեռանալու հետևանքով փոխվում է Ուկրաինայի ֆինանսական ոլորտը. ուկրաինացիների գումարները կենտրոնանում են միայն տեղի և ռուս բանկիրների ձեռքերում:
Սակայն եվրոպական բանկերի հեռացումն Ուկրաինայից առաջին հերթին նշանակում է, որ այս երկրի եվրաինտեգրման հետ կապված հույսերը չեն արդարացվել, համենայնդեպս՝ տվյալ փուլում:









































