Պենելոպա և Մոնիկա Կրուս քույրերը, ինչ սկսել են համագործակցել Loewe մակնիշի հետ, չեն դադարում ուրախացնել երկրպագուներին իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքներով:
Արդեն հաղորդել էինք, որ աստղերը թողարկել են մի քանի պայուսակներից բաղկացած հավաքածու, որը համալրվել է նոր պայուսակով: Այն ստացել է Cruz անվանումն՝ ի պատիվ հեղինակների:
Այդ մոդելը հանրահայտ Loewe Amazona պայուսակի ինքնատիպ կրկնօրինակն է և հիմա հասանելի է երեք տարբեր չափերով: Գովազդային ակցիայում, որը նկարահանել է Նիկոն, հերոսուհիները անձամբ են ներկայացրել աքսեսուարները:









































