Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հերքել է, թե խնդիրներ է ունեցել «Բարսելոնա»-ում իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ, ինչպես նաև խոստովանել է, որ կատալոնական ակումբի փոխարեն կարող էր կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Ես միշտ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել թիմակիցներիս հետ, այդ թվում` Մեսսիի: Վստահ եմ, կան լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպիսի հարաբերությունների մեջ եմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների հետ:
Իմ կարիերան կարող էր այլ ընթացք ունենալ Խիխոնի «Սպորտինգ»-ից հեռանալուց հետո: 2009 թվականի ամռանը մոտ եմ եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Սակայն, այնուհետև հայտնվեցի կատալոնական ակումբում, որտեղ հիանալի ժամանակ եմ անցկացրել: Այնտեղ հանդես էի գալիս հարձակման եզրում, ինչի շնորհիվ ավելի շատ բան սովորեցի կոմբինացիոն ֆուտբոլի մասին, սկսեցի ավելի շատ մասնակցել պաշտպանական գործողություններին: Ինչ վերաբերում է «Ատլետիկո»-ին, ապա այն գերազանցեց իմ բոլոր սպասելիքները»,- ասել է Վիլյան:






































