Դևիդ Բեքհեմի ու Ժոզե Մոուրինյոյի որդիները` Բրուքլինը և Ժոզե Մարիոն, կարող են դառնալ ակումբակիցներ:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի 14-ամյա որդին փորձաշրջան է անցնում Լոնդոնի «Ֆուլհեմ»-ի ակադեմիայում, որտեղ արդեն մարզվում է «Չելսի»-ի գլխավոր մարզչի արու զավակը:
Բրուքլին Բեքհեմն ավելի վաղ իր ուժերն է փորձել նաև «Չելսի»-ում ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն փորձաշրջանն այդպես էլ չի անցել: Աղբյուրը հավաստիացնում է, որ «Ֆուլհեմ»-ի հետ շուտով պայմանագիր կստորագրվի:







































