I-II դարերի հռոմեական դամբարան է հայտնաբերվել Հին Կորնթոսի շրջանում՝ Պելոպոնես թերակղզում ավտոճանապարհի կառուցման ժամանակ, հայտնել է Հունաստանի Կենտրոնական հնագիտական խորհուրդը:
Ստորգետնյա գմբեթավոր դամբարանը զարդարված է նկարներով ու շատ լավ է պահպանվել: Պատերից մեկի մոտ տեղադրված է զարդարված քարե մահճակալը:
Դամբարանում հայտնաբերվել են նաև մի քանի լամպեր, պղնձե դրամներ ու կավե ամանեղենի կտորտանքներ, հայտնում է ITAR-TASS-ը:









































