«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ ժամանակ այլևս չկա, Հայաստանին իշխանափոխություն է պետք: Նա այս մասին հայտարարեց այսօր՝ ելույթ ունենալով ազատամարտիկների հերթական հանրահավաքում: «Երիտասարդությունը, վհատվելով ստեղծված իրավիճակից, իշխանությունից, մտածում է ինքնուրույն և անմիջապես լուծել այս երկրի արատավորման, այս երկրի այլասերման խնդիրները»,- ասաց նա:
Մանուչարյանի դիտարկմամբ՝ այն օրը, երբ հայ ժողովուրդը կազմակերպված հավաքվի, ոտքի կանգնի՝ ողջ իշխանությունը կանցնի ժողովրդին․ «Մնացել է մեկ բան, որ այս տարրական միտքը բոլորս հասկանանք, հստակ կազմակերպենք և մեկ օրում ոտքի կանգնենք»:
Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի նախագահին և ընդգծեց, որ միլիոնանոց դղյակ ուենցողը գող է և ավազակ:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին՝ Մանուչարյանը նշեց, որ լավ կլինի մյուս նախագահներն էլ գան և իրենց սխալ նշանակածներին հավաքեն-տանեն այստեղից, որ այս ժողովուրդը կարողանա նորմալ ապրել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































