Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկարացնելու հարցը, սակայն այն հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 11-ը:
Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Լևոն Կարապետյանն ասաց, որ այս քայլով իշխանությունները փորձում են ճնշել իրենց և որքան հնարավոր է՝ հետաձգել իրենց հարցերի լուծումը. «Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությամբ ժամանակավորապես հետաձգվեց մեր պայքարը, բայց մենք չենք նահանջելու: Հիմա մեր գլխավոր խնդիրը մեր ընկերոջը ազատ արձակելն է»:
Ազատամարտիկը նշեց նաև, որ հունվարի մեկից իրենց կենսաթոշակները կբարձրանան 15 տոկոսով, սակայն դա դեռևս բավարար չէ նորմալ կյանքով ապրելու համար: «Մենք մուրացկանություն չենք անում, գնացել-կռվել ենք, հիմա էլ արժանապատիվ կյանք ենք պահանջում»,- նշեց ազատամարտիկը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































