«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտնել է իր ակումբակից Լիոնել Մեսսիի հոգեբանական վիճակի մասին, ով մինչև տարեվերջ չի կարող խաղադաշտ դուրս գալ` վնասվածքի պատճառով:
«Կարճ ժամանակահատվածում Լեոն մի քանի անգամ վնասվածքներ ստացավ, ինչի պատճառով կորցրեց վստահությունը: Ներկայիս վնասվածքը շատ լուրջ է, երկար ապաքինում է պահանջում, և Լեոն հոգեբանական ծանր վիճակում է: Դա նորմալ է:
Այժմ Լեոն պետք է մի քիչ հանգստանա: Միակ բանը, որ ցանկանում են թե´ Մեսսին, թե´ «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը, Լեոյի շուտափույթ ապաքինումն ու խաղադաշտ վերադառնալն է»,- ասել է Պիկեն:










































