Թուրքիայի խորհրդարանն այսօր հանել է կին պատգամավորների՝ տաբատ կրելու արգելքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Արգելքի կասեցման նախաձեռնողն է դարձել ընդդիմադիր պատգամավոր Սաֆակ Պավեյը, ով բազմիցս փորձել է տաբատի կրման թույլտվության հասնել, քանի որ նրա ոտքերից մեկը փոխարինվել է պրոթեզով: Գործընկերներն ամեն անգամ մերժել են նրան՝ վկայակոչելով վաղուց սահմանված կանոնները, որոնք թույլ են տալիս կանանց միայն կիսաշրջազգեստ կրել:
Արգելքի չեղյալ հայտարարումը հնարավոր է դարձել վերջերս խորհրդարանում կանացի գլխաշորերի կրման թույլտվությունից հետո:









































