«Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները խափանել են եգիպտացի գիտնական Մուհամմադ Ալ-Նաբավիի Եգիպտոսի մասին դասախոսությունը Լոնդոնի համալսարանում՝ հաղորդում է London Evening Standart-ը:
Շուրջ 30 իսլամիստներ ներխուժել են դասախոսության սրահ, որտեղ սկսել են կարգախոսներ վանկարկել և փորձել են հարձակվել գիտնականի վրա, ով դեռևս չէր սկսել ելույթը: Ալ-Նաբավին արագորեն հեռացել է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա օրինակին են հետևել նաև դասախոսությունը լսելու եկածները:
Համալսարանի Պաղեստինյան համայնքի ղեկավարությունը, որը կազմակերպել էր հանդիպումը, ներողություն է խնդրել այս միջադեպի համար: Չի հաղորդվում՝ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են դասախոսություն կազմակերպել ավելի ուշ, թե ոչ:
Ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին, ոչ մի քրեական կամ վարչական գործ չի հարուցվել:
Մուհամմադ Ալ-Նաբավին համարվում է «Թամառուդ» երիտասարդական շարժման գաղափարախոսներից մեկը, որը մասնակցել է նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալմանը:








































