Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Տարոն Մարգարյանն անգամ հոր պատիվը չպահեց (տեսանյութ)

Հունվարի 14-ին լրանում է 10 տարին, ինչ Հյուսիսային պողոտայի բնակիչներին ծեծուջարդով հանեցին տներից: Այսօր նրանք հավաքվել էին կառավարության մոտ՝ կառավարությունից պահանջելով իրենց գումարները:

«Արդեն տասը տարի է՝ մենք պայքարում ենք այս պետության անօրինական որոշման դեմ, սակայն անօգուտ, մեզ չեն լսում, մեր հարցին լուծում չեն տալիս… ոչ մեկիս տեղում տուն չտվեցին, ծեծելով հանեցին դուրս՝ չնչին գումարներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տերյան 18-ի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ Երվանդ Զախարյանը այն ժամանակ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ամեն քառակուսի մետրի համար կտան հազար դոլար. «Իր ծանոթներին տվեց, իսկ մեզ՝ 300-400 դոլար: Մենք պահանջում ենք վերադարձնել մեր գումարը, ինչո՞ւ ես պետք է ծայրամասում ապրեմ, ինչո՞ւ իմ տան տեղը Ռիժկովը պետք է գա ապրի: Երեք հարկանի սեփական տուն էր՝ «եվրոռեմոնտով» տուն»,- ասաց Ժենյա Պողոսյանը:

Նա նշեց, որ մոտ մի 20-25 ընտանիք են պահանջում իրենց գումարները: Նրա խոսքով՝ ընտրությունների ժամանակ խաբում են՝ ասելով, թե իրենց թեկնածուին ընտրելու դեպքում հարցը լուծում կստանա: «Գնում ենք, ընտրում ենք, և այդպես վերջանում է: Մենք խաբված ենք մնում»,- ասաց նա:

Լալայանց 29-ի նախկին բնակչուհի Գոհար Ասատրյաննն էլ նշեց, որ իր տունը սեփական էր, իրենց ստիպողաբար հանել են՝ տալով հինգ օր ժամանակ. «Կողքի տունը ծեծուջարդ արեցին, ես վախեցա, դուրս եկա: 25 հազար դոլար տվեցին, որ բերաններս փակենք»:

Նրանք նշեցին, որ թեև նամակներ շատ են գրել, բայց պատասխան չեն ստացել, դիմել են նախագահին, ասել է՝ ուղարկեք քաղաքապետարան, քաղաքապետարանը ԾԻԳ է ուղարկել, և այսպես շարունակ:

Իսկ քաղաքապետը չի հանդիպել բնակիչներին: Նրանցից մեկը նշեց, որ քաղաքապետը զբաղված է փոքր տարածքներ վերցնելով և շենքեր կառուցելով, և նա անգամ իր հոր պատիվը չպահեց:

Վերջին անգամ քաղաքապետարանում բնակիչներին երկու ամիս առաջ ընդունել է իրավաբանը, ասել՝ կզանգենք կկանչենք, երկու ամիս է՝ դեռ կանչում է:

Տերյան 4/18-ի նախկին բնակիչ, պետական կարիքների զոհերի ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանն էլ նշեց, որ իրեն հանել են սեփական բնակարանից. «Սերժ Սարգսյանը այն ժամանակ վարչապետ էր, այն ժամանակ ընդունել է կառավարական որոշում, ուղարկել արդարադատության նախարարություն՝ փորձաքննության: Այդ փորձաքննության հիման վրա Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է, և մեկ փորձագետի փորձաքննությամբ մեզնից խլել են տունը, և հիմա իմ հողի վրա շենք է կառուցվում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն տվել են ընդամենը 7080 դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում