ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ վազքով կանոնավոր զբաղվելն ազդում է հիշողության վրա՝ բարելավելով այն։ Այս մասին հայտնում է Neuroscience գիտական պարբերականը։
Հետազոտողների տվյալներով՝ վազքի ժամանակ տեղի է ունենում հիպոկամպի (ծովաձիու գալար) վրա քրոնիկ սթրեսի բացասական ազդեցության կրճատում, որը պատասխանատու է գլխուղեղում հիշողության համար։
Փորձի ժամանակ պարզվել է, որ ակտիվ մկներն առավելագույնս քիչ սխալներով են հիշողությամբ դուրս եկել հատուկ լաբիրինթոսից։












































