Սեքս սկանդալների ալիքից հետո, որ սկսվեցին պրոդյուսեր Հարվի Վայնշթայնին սեռական ոտնձգությունների մեջ բազմաթիվ մեղադրանքներից հետո, Հոլիվուդում որոշել են անկողնային տեսարանները այլ կերպ նկարահանել։ Նոր մեթոդը մշակել է դերասանների Equity արհմիությունը, որն առաջարկել է արգելել սեռական օրգաններով միմյանց դիպչելը, թքի փոխանակումը և համբույրի ժամանակ լեզվի օգտագործումը, այն դեպքում, եթե դերասանները չեն տվել իրենց համաձայնությունը։ Բացի այդ, առաջարկվել է հատուկ ինքնակպչուններ և քողարկող ներքնազգեստ օգտագործել ինտիմ մասերի վրա։

Արհմիությունը նաև պահանջում է, որ անկողնային տեսարանների նկարահանման ժամանակ ներկա գտնվի «ինտիմի գծով» հատուկ ռեժիսորը։ Ենթադրվում է, որ բոլոր մանրամասները պետք է նախօրոք համաձայնեցվեն դերասանների հետ։







































