Ֆլորիդայի բնակչին մեղադրանք են առաջադրել սպանության համար այն բանից հետո, երբ նա սխալմամբ երկու հաղորդագրություն է ուղարկել ոստիկանին, ով զբաղվում էր իր հետ բնակվող կնոջ սպանությամբ։
52-ամյա Դեվիդ Ռոմիգան գրել է. «Ես կարծում եմ, որ նրանք պատրաստվում են ինձ ձերբակալել»։ Հաղորդագրությունը ի սկզբանե նախատեսված էր նրա կնոջ համար։
Ըստ հետաքննության՝ Դեվիդը սպանել էր 64-ամյա Սալլի Քաուֆման–Ռաֆին և ամեն ինչ այնպես էր դասավորել, իբր տուն չարագործ է մտել։
Ոստիկանություն զանգելուց մի քանի ժամ հետո նա ուղարկել է չարաբաստիկ հաղորդագրությունները։
Ձերբակալությունից հետո տղամարդը խոստովանել է, որ կարող է սպանած լինել ծեր կնոջը, քանի որ իր գիտակցությունը ժամանակ առ ժամանակ անջատվում է, և ինքը ձայներ է լսում։ Նա նաև պատմել է, որ զգացել է, թե ինչպես է պայքարում ինքն իր հետ, երբ կրակոցը տեղի է ունեցել։









































