Նոր Օռլեանում կամրջի վրա տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մի տղամարդ ու մի երեխա՝ հայտնում է Associated Press-ը:
25-ամյա տղամարդն ու 7-ամսական տղան գտնվել են մեքենայում, երբ անհայտ անձը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ: Տղամարդը տեղում մահացել է, իսկ երեխան հոսպիտալացվել է, որտեղ ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից:
Վարորդն ու առջևի նստելատեղի ուղևորը չեն տուժել:
Ոստիկանությունը չի բացառում, որ զոհվածը կարող էր ճանաչել հրաձիգին:









































