Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտադիր չէ դադարեցնել առաքելությունը Սիրիայում՝ չնայած այս երկրում առևանգվել են կոմիտեի մի քանի աշխատակիցներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ժնևում նման հայտարարությամբ հանդես է եկել կոմիտեի զինված ուժերի և շտաբ-գրասենյակի անվտանգության հարցերով բաժնի հրամանատար Մարտին Լակուրը:
«Բացարձակապես մտադրություն չկա դուրս գալ Սիրիայից՝ չնայած լուրջ իրավիճակին և մեր երեք աշխատակիցների առևանգմանը: Գործողությունը շարունակվում է, հիմնականում դա բժշկական և սննդի օգնություն է: Իհարկե, Սիրիական Կարմիր խաչի մեծ օգնությամբ»,- հայտարարել է Լակուրը:
Հոկտեմբերին անհայտ անձինք Սիրիայում առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին: Ժնևում կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է վեց աշխատակիցների և Սիրիական արաբական Կարմիր մահիկի մեկ կամավորի առևանգումը: Ավելի ուշ 6 աշխատակիցներից 3-ը և կամավորը ազատ են արձակվել:






































