Wednesday, 24 06 2026
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը

Իշխանափոխություն, համակարգի փոփոխություն, Սերժ Սարգսյանի հրաժարական. քաղաքական նոր գործընթաց է սկսվում

Ընդդիմադիր արտախորհրդարանական երեք կուսակցություններ՝ «Հայրենիք և պատիվ», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ», «Ժողովրդավարական հայրենիք», քաղաքական նոր գործընթաց են սկսում: Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մի խումբ արցախյան պատերազմի ազատամարտիկներ, խորապես գիտակցելով պետականությունը և անվտանգություն ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը, միավորվելով այն իրականացնելու կարևորության և անխուսափելիության գաղափարի շուրջ, նախաձեռնում են քաղաքական գործընթաց»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ իրենց համագործակցությունը ազատամարտիկների հետ ամիսներ առաջ է սկսվել, իսկ սրանով նրանք այն ավելի են խորացնում. «Երբ հուլիս-օգոստոս ամիսներից ազատամարտիկները սկսեցին հանրահավաքներ՝ նպատակն արդեն պարզ էր՝ առ այն, որ ազատամարտիկները գնալու են իշխանափոխության, նախագահի հրաժարականի պահանջով: Մենք արդեն այն ժամանակ, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը և «Հակակոռուպցիոն» խորհուրդը, ի պաշտպանություն ազատամարտիկների հայտարարություն էինք տարածել. դա բավարար չէր:

Երբ արդեն սկսվեց կլոր սեղանը և կուսակցությունների հրավիրեցին կլոր սեղանի շուրջ՝ մենք Կոնգրեսում աշխատած տարիների ընթացքում իրար հետ մտերիմ լինելով և գաղափարական տարաձայնություններ չունենալով որոշեցինք, որ այդ երեք կուսակցություններով մտնում ենք ակտիվ պայքարի մեջ»,- ընդգծեց Մարգարյանը:

Մեր հարցին` ինչո՞ւ հենց այդ երեք կուսակցություններով, այլ կուսակցություններն իրենց միանալու ցանկություն չե՞ն ունեցել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Առանձին-առանձին շատ են, ես տեղեկություն ունեմ, որ երկու կուսակցություն են միասին անելու, կա նաև մեկը, այնտեղ շուրջ տասից ավել կուսակցություններ են, բայց մենք երեքով ենք նպատակահարմար գտել»:

Պարոն Մարգարյանին խնդրեցինք մանրամասնել, թե քաղաքական գործընթաց ասելով ի՞նչ նկատի ունեն՝ հանրահավաքների՞ շարք, թե՞ այլ որևէ գործունեություն են ծավալելու. «Ազատամարտիկների հետ համատեղ հանրահավաք անցկացնելու համար «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհուրդն է ներկայացնում քաղաքապետարան իրազեկում, բայց դա տեխնիկական խնդիր է, կարևորն այն է, որ մեր առաջ դրել ենք՝ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն, Սերժ Սարգսյանի հրաժարական»:

Նա նաև հավելեց, որ հիմա հանդիպումներ են ունենում նաև շրջաններում. «Կարծեմ Աշտարակի Օհանավան գյուղում ազատամարտիկները և կուսակցության ներկայացուցիչները հանդիպման են հիմա: Հանդիպումներ են լինելու շրջաններում, գյուղական բնակավայրերում, այնտեղ, որտեղ կան պատերազմի մասնակից ազատամարտիկներ: Այն կուսակցությունները, որոնք մասնակցում են կլոր սեղանին ակտիվ մոբիլիզացիա են ստեղծելու, ժողովուրդը պետք է բարձրանա և պետք է լուծի իշխանափոխության և նոր արդար ընտրությունների հարցը»:

Հետաքրքրվեցինք նաև` կիսո՞ւմ է վերջին հանրահավաքի ընթացքում ազատամարտիկների հնչեցրած այն տեսակետը, թե պետք է շարունակել Շանթ Հարությունյանի հեղափոխությունը. «Ես չեմ փորձում մեկնաբանել, բայց դա ժողովրդին ցույց տվեց, որ եթե գնում ես հանդգնության, ապա իշխանությունը ի զորու չէ դա փակելու կամ կանգնեցնելու: Կան տարբեր՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ խնդիրներ, որոնց մասին ես չէի ցանկանա խոսել: Այդ միջադեպը ցույց տվեց, որ ոստիկանություն կոչվածն էլ պատրաստ չէ օրենքի շրջանակներում գործողությունների, դիմում է բիրտ ուժի: Նախ` թույլ տվեցին, որ դա տեղի ունենա, հետո դիմում եմ բիրտ ուժի և ամեն ինչ բարդում քաղաքացիների վրա:

Դա այդպես չէ, աշխարհի զարգացած երկրներում այդպես չէ: Իշխանությունները բարբաջում են Եվրոպա, Արևմուտք, բայց մոռանում են, որ Եվրամիության կանոնադրությունում և զարգացած երկրների օրենքներում, սահմանադրությունում ու կանոնադրություններում ամրագրված է, որ ժողովրդի նկատմամբ առանձին դեպքերի ժամանակ ոչ ադեկվատ ուժ կիրառել չի կարելի, այս դեպքը այլ պատկեր ցույց տվեց»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում