Հինգշաբթի Վրաստանում տեղի կունենա երկրում ազգային փոքրամասնությունների համար արդարադատության հասանելիության հետազոտության շնորհանդեսը, որն անցկացրել է «Սիդա» ոչ կառավարակաան կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հետազոտությունն անցկացվել է սոցիոլոգիական հարցման և դատական պրակտիկայի վերլուծության միջոցով:
Հետազոտությունը ներառել է հետևյալ հարցերը՝ ո՞ր քաղաքական ինստիտուտներին են վստահում ազգային փոքրամասնությունները, վստահո՞ւմ են արդյոք դատարանին, թե՞ ոչ, ինչպե՞ս են գնահատում տեղի իշխանությունների գործունեությունը և այլն:
Հետազոտությունն անցկացվել է Եվրասիական հիմնադրամի, Արևելք-Արևմուտք (JILEP) ինստիտուտի ծրագրի աջակցությամբ և Միջազգային գործակալության ամերիկյան գործակալության ֆինանսավորմամբ:










































