Իրավապաշտպան ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը երեկ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության, որը տևել է 4 ժամ։ Արդեն ուշ երեկոյան ՀՔԾ-ից դուրս գալով՝ նա հայտնել է, որ իր դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
«Այս կարգի շտապողականությամբ քրեական գործի ավարտ երևի չի եղել վերջին տասը տարվա մեջ: Միանշանակ է, որ իշխանությունները ցանկանում են մեկ վայրկյան առաջ այս գործը ուղարկել դատարան, որպեսզի փորձեն կայացնել իմ դեմ մեղադրական դատավճիռ», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Կիվիրյանը:








































