Փետրվարի 15-ին Գերմանիայում մեկնարկեց Բեռլինի 68-րդ միջազգայի կինոփառատոնը։ Փառատոնի կարմիր գորգին հայտնվեցին դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ և կինեմատոգրաֆի այլ աստղեր։

Մուտքի մոտ հյուրերին դիմավորում էր փառատոնի տնօրեն Դիտեր Քոսլիքը։ Բացման արարողությանը ներկա է եղել նաև Թոմ Թիկվերը, ով այս տարի դարձել է ժյուրիի նախագահը։

Կարմիր գորգի վրա հայտնվել են Թիլդա Սուինթոնը, Էլ Ֆանինգը, Հելեն Միրենը, Ջեֆ Գոլդբլյումը, Բիլ Մյուրեյը և այլոք։

Արարողությանը ներկա է գտնվել է նաև ԳՖՀ կառավարության մշակույթի և ԶԼՄ–ների հարցերով լիազոր նախարար Մոնիկա Գրյութերսը։ Նախօրեին նա կոչ էր արել փառատոնի բոլոր կանանց «որպեսզի նրանք չխցկվեն խորը բացվածքով նեղ շորերի մեջ և չքայլեն անհարմար կրունկների վրա» և խոստացել էր գալ «շրջազգեստով և սպորտային կոշիկներով»։

















































