Անօթևանը կասկածելի է թվացել ոստիկանությանը և ձերբակալվել է Ստոկհոլմից 70 կմ հեռու գտնվող Ուպսալա քաղաքի երկաթուղային կայարանում։
Կասկածելի անօթևան տղամարդը կոպիտ ձևով տոմսի գումար է խնդրել անցորդներից։ Երբ շվեդ ոստիկանները նկատել են 55-ամյա տղամարդուն, ձերբակալել են։
Իրավապահները նրան տարել են բաժանմունք և խուզարկության ենթարկել։ Նրա գրպաններում հայտնաբերվել է 5.5 մլն շվեդական կրոն (710 դոլար)։ Ոստիկանների խոսքով՝ անօթևանը գումար է լվացել, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ կերպով։ Իրավապահները խոստովանել են, որ նման իրավիճակի հանդիպում են առաջին անգամ։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Չի բացառվում, որ անօթևանն այդքան գումար կուտակած լինի հանցագործությունների միջոցով։









































