Չինաստանում սկսվել է Լուսնային օրացույցով նոր՝ 2018 թվականի Նոր տարին դիմավորելու ակտիվ նախապատրաստությունը։ Ամբողջ երկրով մեկ շոուներ են կազմակերպվում։ Երկրի տարբեր քաղաքներում տոնակատարության տեսագրությունը հայտնվել է CGTN գործակալության YouTube-ալիքում։
Ինչպես հաղորդվում է՝ Պեկինը, Շանհայը, Գուանչժոուն, Հանչժոուն և Հարբինը տարբեր լուսային շոուներ են իրականացնում, որպեսզի ողջունեն Նոր Լուսնային տարուն։
Շատ արևելյան երկրներ Նոր տարվա գալուստը նշում են ըստ Լուսնային օրացույցի։ 2018 թվականին երկրորդ նորալուսինը ձմեռային արևադարձից հետո կլինի 2018 թվականի փետրվարի 18-ին, Պեկինի ժամանակով 23:13–ին։ Դեղին Շան տարին այդ պահից մտնում է իր իրավունքների մեջ։











































