Երեկ ցերեկը լրագրողները նկատել են Քիմ Քարդաշյանին Xo Bloom ծաղկի խանութի մոտ՝ Կալիֆորնիայում։ 37-ամյա աստղը համարձակ կերպար էր ընտրել զբոսանքի համար. ավազի գույնի մուշտակ՝ Balenciaga արհեստական մորթուց, վառ վարդագույն տոպ, մոխրագույն սպորտային տաբատ և սուր քթերով բոտիլյոններ։

Քիմը պապարացիների առջև հայտնվել է վառ շպարով, ընդգծել է այտոսկրերը բրոնզագույնով, խիտ թարթիչները և ծխագույն ստվերաներկը դարձել են նրա կերպարի վերջնական լրացումը։ Բաց գույնի մազերը նա բաց է թողել՝ բնական ալիքներով։











































