«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգը հուսով է, որ «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականի հունիսը, ընթացիկ մրցաշրջանում կարող է տիտղոսներ նվաճել: Կամերունցին հայտնել է, որ մինչ այժմ լոնդոնյան ակումբի երկրպագու է:
«Միշտ դիտում եմ «Արսենալ»-ի խաղերը, քանի որ 7 տարի թիմում եմ անցկացրել: Կարծում եմ` ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ը լավ է մեկնարկել և հիանալի խաղ է ցուցադրում:
Հուսով եմ, որ թիմի ֆուտբոլիստներին կհաջողվի խուսափել վնասվածքներից: Ցանկանում եմ, որ «Արսենալ»-ը Պրեմիեր Լիգայի հաղթող դառնա: Արսեն Վենգերն արժանի է դրան: Հիանալի կլինի, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին տեսնենք «Արսենալ»-ին բազմաթիվ տիտղոսներով»,- BBC-ն մեջբերում է Սոնգի խոսքերը:







































