Գերմանիայի՝ շրջակա միջավայրի հարցերով նախարար Բարբարա Հենդրիքսը, գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտը և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Փիթեր Ալթմայերը շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Կարմեն Վելիեյին են ուղարկել նամակ՝ Գերմանիայի քաղաքներում հանրային տրանսպորտի վճարը չեղարկելու առաջարկով։
Այդ միջոցառումը պետք է խթանի քաղաքացիներին ավելի շատ օգտվելու հանրային տրանսպորտից և քիչ երթևեկել անձնական ավտոմեքենաներով, ինչը պետք է նվազեցնի մթնոլորտում վնասակար արտանետումները։ Գերմանիայի կառավարությունն առաջարկել է փորձարկել այդ միջոցառումը 5 քաղաքներում։
Քաղաքային իշխանություններն ու տրանսպորտային ընկերությունները մտավախություն ունեն՝ կապված ծախսերի մեծացման, ավտոբուսների ու տրամվայների պարկի ընդլայնման հետ։









































