Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենի կարծիքով` թիմը «Մունդիալ-2014»-ի ֆավորիտ է:
«Մեր վերջնական նպատակն է աշխարհի չեմպիոն դառնալ: Կարծում եմ` մենք կարող ենք: Բրազիլիա ենք մեկնելու ոչ միայն մեր ուժերը չափելու նպատակով: Պետք է մրցաշարի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերենք:
Առաջիկայում խաղալու ենք Կոլումբիայի և Ճապոնիայի հավաքականների դեմ: Կոլումբիայի ընտրանին բարձր տեղ է զբաղեցնում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Ճապոնիայի ազգային թիմն էլ հարմար մրցակից չէ: Բազմաթիվ ճապոնացի ֆուտբոլիստներ գիտեմ, ովքեր հանդես են գալիս Բունդեսլիգայում: Իսկ Շինջի Կագավան և Կեյսուկե Հոնդան պարզապես հիանալի խաղացողներ են»,- ասել է Ռոբենը:







































