Աշխատանքի կեղծ թույլտվություն օգտագործելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ, ով նաև մեղադրվում է Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի մեջ, որի զոհ էր դարձել 18 մարդ, հայտնում է ՌԴ ՆԳ նախարարության կայքը, փոխանցում է gazeta.ru-ն:
Այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսի, որի 18 ուղևորները զոհվել էին, 27-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: