Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շարունակում է մնալ Թուրինի «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում:
30-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2013թ. ամռանը: Ֆուտբոլիստն ու ակումբը դեռ համաձայնության չեն եկել նոր համաձայնագրի վերաբերյալ, այնպես, որ իսպանացին կարող է «Ծեր սինյորա»-ին միանալ անվճար:
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ «Յուվե»-ի մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտան նախնական բանակցություններ է վարել Ալոնսոյի հետ:









































