2017 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.7 տոկոսով:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ ավելացնելով, որ հիմնական աճն ապահովել են Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի երկրները: «Հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից», – ասաց Զեյթունցյանը։
Նա տեղեկացրեց, որ 2018 թվականի համար մշակվել են զբոսաշրջային հետաքրքիր միջոցառումներ: «Շուտով Սանկտ Պետերբուրգում կներկայացնենք «Ռուսական հետք» ծրագիրը, որը Հայաստանում ռուսական ժառանգության մասին է, շատ հետաքրքիր ծրագիր է, նախատեսում ենք ներկայացնել «Էրմիտաժում»,- ասաց նա:










































