Ֆրանսիացիները շռայլության ու ռոմանտիզմի չեմպիոններ են։ Այսպիսին է հարցման եզրակացությունը, որը պատրաստել է մարկետինգային հետազոտությունների OnePoll բրիտանական ինստիտուտը Սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին։
Համաձայն հարցման տվյալների՝ միջին ֆրանսիացին ժամադրության է գնում տարեկան 14 անգամ։ Դա ռեկորդ է՝ համեմատած մյուս եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ։ Խոսքն առաջին ժամադրության մասին է։ Ֆրանսիացիների 44 տոկոսը խոստովանել է, որ ափսոսում է թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերի համար։

Յուրաքանչյուր առաջին հանդիպման համար ֆրանսիացին ծախսում է ավելի, քան միջին եվրոպացին։ Համաձայն հարցման՝ ծախսերը կազմում են 63.90 եվրո, մինչդեռ Մեծ Բրիտանիայում ցուցանիշը կազմում է 37.30 եվրո։
OnePoll-ը հարցումն անցկացրել է ԱՄՆ-ի, Իտալիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բնակիչների շրջանում, 2018 թվականի հունվարին։










































