Կոլորադոյում ծրագրում են ներմուծել «Մանուշակագույն քարտ», որը նահանգի սահմաններում կկատարի գրին քարտի գործառույթ։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել տեղի օրենսդիրների խումբը՝ ի պատասխան ԱՄՆ կոնգրեսում միգրացիոն օրեսնդրության բարեփոխումների տեղապտույտի։ Այս մասին հայտնում է Դենվերի KKTV ռադիոկայանը։
«Մանուշակագույն քարտի» տեր կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով 2 տարիների ընթացքում վճարել է պետական հարկերը և վերջին 3 տարիներին չի ենթարկվել քրեական պատասխանատվության։
Այսպիսով՝ Կոլորադոն կդառնա առաջին նահանգը, որը կստեղծի սեփական միգրացիոն քաղաքականություն ու կթողարկի իր փաստաթուղթը, որը կտրամադրի կեցության և աշխատանքի իրավունք։









































