Պերուի ոստիկանությունը ձերբակալել է բանտից փախած Ալեքսանդր Դելգադոյին, որին փնտրել է ավելի քան 1 տարի։ Հանցագործին հաջողվել էր փախչել՝ շնորհիվ երկվորյակ եղբոր, որին նա թողել էր իր փոխարեն ճաղերի հետևում։
2017 թվականի հունվարին Դելգադոյի մոտ բանտում տեսակցության է եկել հարազատ եղբայրը։ Հանցագործն աննկատ նրան է տվել թմրանյութեր, փոխել հագուստն ու ազատության մեջ հայտնվել։ Մատնահետքերի ստուգումից հետո ոստիկանությունը պարզել է, որ բանտում նրա եղբայր է։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Alexander Jheferson Delgado Herrera escapó el 10 de enero del 2017 del penal de Piedras Gordas, haciéndose suplantar por su hermano gemelo. Luego de varios meses de seguimiento fue detenido hoy por agentes de la División de Investigación de Secuestros en el Callao. pic.twitter.com/2tyeJ4jrwl
— Mininter Perú (@MininterPeru) February 13, 2018
Սկզբում Դելգադոն 16 տարի ժամկետով ազատազրկվել է թալանի և անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար, սակայն նրան նոր պատժաժակետ է սպառնում փախուստի համար։









































