Saturday, 06 06 2026
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Քաղաքական որոշումը կայացվել է. Վարչապետի ընտրության օրը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստով։ Ընթացակարգը նույնն է, ինչ մնացյալ դեպքերում է՝ առաջադրում, թեկնածուի ծրագրային ելույթ, հարցեր, մտքերի փոխանակում, ելույթներ, ֆրակցիաների տեսակետներ, ԱԺ ֆրակցիայի նախագահի, ԱԺ նախագահ-փոխնախագահների արտահերթ ելույթներ։

Ի տարբերություն ապագա նախագահի փակ-գաղտնի ընտրության, վարչապետի ընտրությունը բաց է՝ «տաբլոյի վրա» նույն վայրկյանին երևալու է, թե ով ինչպես է քվեարկել։ Նաև՝ վարչապետի ընտրությանը պարզ մեծամասնություն է անհրաժեշտ, իսկ նախագահին՝ ձայների երեք քառորդ։

Իսկ ոչի՞նչ, որ նախագահն ավելի շատ ձայնով է անցնելու, քան ձեր թեկնածու վարչապետը՝ հարցրինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովին։ «Վարչապետի համար ՀՀԿ ձայները լիուլի բավարար են, չնայած մենք կոալիցիայում ունենք 65 ձայն։ Նման խնդիր, որ նախագահը շատ ձայն է ստանում և այլն, չկա։ Անկախ ձայներից՝ առաջին ջութակը մնում է վարչապետը․ նախագահի և վարչապետի ֆունկցիաները չեն խաչվում»։

Իսկ նորընտիր նախագահին հյուրի կարգավիճակով հրավիրելո՞ւ եք ԱԺ՝ վարչապետի ընտրության օրը։ «Դա ինաուգուրացիա չէ, որ հրավիրենք»։ Իսկ ո՞վ կլինի, ըստ Ձեզ, վարչապետը։ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Բաղդասարյանն արդեն ասել-ակնարկել են՝ Սերժ Սարգսյանը. կիսո՞ւմ եք նրանց կարծիքը։ «Ես մի կարծիք ունեմ՝ մինչև 2022 թ․ ժողովրդի տված քվեով՝ մեր միակ ու անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում