Raytheon ընկերությունն ամերիկյան բանակին է փոխանցել սերիական արտադրության «խելացի» SDB II ռումբերի առաջին խմբաքանակը։ 144 միավոր զինամթերքի խմբաքանակի մատակարարման պայմանագիրն ԱՄՆ ՊՆ-ն կնքել էր 2015 թվականին։ Առկա են մատակարարումների ևս երկու պայմանագրեր։

«SDB II-ն անում է շատ ավելի, քան GPS-կոորդինատներով թիրախը խոցելը։ Այն հայտնաբերում է, դասակարգում և ոչնչացնում թիրախները։ Երբ ռումբերն ինտեգրվեն F-35A-ում, այդ զենքը կօգնի աշխարհի ամենակատարելագործված կործանիչներին հասնել միանգամայն նոր բարձունքերի»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Մայք Ջարեթը։
SDB II-ը (Small Diameter Bomb II) հանդիսանում է 100 կիլոգրամանոց դասի կառավարվող ռումբ (113 կգ)։ Դրա առանցքային առանձահատկությունը կայանում է հսկողության համակարգում, որը դրա համար կիրառում է 3 միջոց՝ ներկառուցված ռադար, ինֆրակարմիր տեսախցիկ և կիսաակտիվ լազերային գլխիկ։ Ռումբը կարող է տվյալներով փոխանակվել ինքնաթիռի հետ թռիչքի ժամանակ։










































